Life.panorama.am-ը գրում է․

Գուրգեն Դաբաղյանի նոր ծրագրերը

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը տևական ժամանակ էր, Հայաստանում չէր, ինչով էլ պայմանավորված էր նրա պասիվությունը երգարվեստում: Նա վերջերս է վերադարձել համերգային շրջագայությունից: « Մեկ ամսից մի քիչ ավել էր, հրավերներով Ռուսաստանում էինք: 18 տարբեր քաղաքներում համերգներ ունեցանք: Մինչ այդ Եվրոպայում էինք: Եվս մի քանի հրավերներ ունենք և Եվրոպայից, և ՌԴ-ից»:

Life.panorama.am-ը երգչից հետաքրքվել է, թե արդյո՞ք սփյուռքահայերի շրջանում հայ երգն առավել պահանջարկ ունի: Որտե՞ղ են ավելի լավ ընդունում հայաստանցի երգիչներին. «Որտեղ հայեր կան ու մի քիչ էլ կազմակերպված համայնք, հրավերներ ենք ունենում: Իհարկե, հրավերները սիրով եմ ընդունում: Իրենք էլ մեզ են լավ ընդունում»:

Գուրգեն Դաբաղյանը դեռևս չի մտածում հերթական մենահամերգի մասին: Չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է միայն Երևանում 7 մենահամերգ ունենալ: Ցանկանում է, որ հաջորդը աննախադեպ լինի, օրիգինալ ու հետաքրքիր: Սակայն դրա համար անհրաժեշտ են մեծ հնարավորություններ…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել