Galatv.am-ը գրում է․
Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ է թողել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի՝ Պոդոլսոկում ավտոբուսի հետ բախված «Կամազ» մակնիշի մեքենայի վարորդի դատավճիռը: Հարությունյանի մասնակցությամբ վթարի արդյունքում 18 մարդ էր մահացել:
«Հարությունյանի հանդեպ Մոսկվայի Տրոիցկի դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանության ու տուժածների բողոքները չբավարարել»,- հայտարարել է դատավորը:
Պաշտպանական կողմը խնդրում էր չեղյալ հայտարարել դատավճիռը դատապարտյալի կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեղադրանքի մասով: Վթարի մասով Հարությունյանն ընդունում է իր մեղքն ու զղջում դրա համար: Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը վկաների ցուցմունքներին հարկ եղած գնահատական չի տվել, ինչպես նաև դատավճռի հիմքում է դրել անթույլատրելի ապացույցներ: Իրենց հերթին տուժածները կարծում են, որ դատարանը հաշվի չի առել Հարությունյանի կողմից իրականացրած հանցագործության հանրության համար ներկայացնող ողջ վտանգը: Նրանք նաև խնդրել են չեղյալ հայտարարել դատավճիռը, Հարությունյանին առավելագույն պատիժ նշանակել ու բավարարել քաղաքացիական հայցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



