Lurer.com-ը գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզմունք է հայտնել, որ նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցումն իսկական ողբերգություն էր, որի կրկնությունը չպետք է թույլ տալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքն ասել է ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում: «Ես կարդացել եմ այն մասին, որ հատուկ գործողություն է իրականացվել Լեռնային Ղարաբաղի շփման գծում խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը դուրս բերելու համար: Մենք կոչ ենք անում կողմերին լինել զուսպ, կենտրոնացնել ուշադրությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորման նպատակով»,- հայտարարել է Ուորլիքը: Նա հիշեցրել է, որ լարվածության ուժեղացումը միայն բացասական է ազդում խաղաղ բանակցային գործընթացի վրա, բարդացնում է հակամարտության հետևանք ով հումանիտար ճանապարհով խնդրի կարգավորումը:

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, նաև այն, որ Ադրբեջանը դեմ էր գնում միջազգային հանրության կոչերին ու չէր դադարեցնում կրակը և թույլ չէր տալիս մարմինների տարհանումն ու տեղանքի մոնիտորինգը ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12­-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել