Tert.am-ը գրում է․
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվեցին «Արիության համար» մեդալով, որը տղաների հարազատներին հանձնեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:
Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով հուղարկավորում են ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամներին՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին:
ՀՀ պաշտպանություն նախարար Սեյրան Օհանյանը, իր խոսքում թվարկելով ողջ տարվա ընթացքում սահմանային միջադեպերի ադրբեջանական դավադիր սադրանքները՝ Քարվաճառից մինչև օգոստոսյան դեպքեր, հայտարարեց, որ
մեր օդաչուներն իրենց կյանքով ապուցեցին, որ մենք սխալվելու իրավունք չունենք։

Տեսանյութն՝ այստեղ



