1. Առողջությունը պահպանելու միակ ձևն է ուտել այն, ինչ չես ուզում, խմել այն, ինչ չես սիրում և անել այն, ինչ սրտովդ չէ։  

  2. Լավ ընկերներ, լավ գրքեր ու քնած խիղճ. ահա կատարյալ կյանքը։

  3. Չի կարելի հույսը դնել աչքերի վրա, եթե երևակայությունը ֆոկուսից ընկած է։

  4. Հոռետեսությունը սոսկ մի բառ է, որը նյարդերից թույլ մարդիկ իմաստություն են անվանում։

  5. Երջանիկ լինելու համար պետք է սեփական դրախտում ապրել։ Մի՞թե կարծում էիք, որ միևնույն դրախտը կարող է գոհացնել բոլորին։

  6. Հենց որ երդվում ես, որ ինչ-որ բան չես անի, ակամայից մոտդ հենց այդ բանն անելու ցանկություն է առաջանում։

  7. Ամառը տարվա այն եղանակն է, երբ չափազանց շոգ է, որպեսզի զբաղվես այն գործերով, որոնցով զբաղվելու համար ձմռանը չափազանց ցուրտ էր։

  8. Նա, ով վատ գրքեր է ընթերցում, ոչ մի առավելություն չունի նրա հանդեպ, ով բնավ չի կարողանում ընթերցել։

  9. Հիմարություն անելու իրավունքն անձի ազատ զարգացման երաշխիքներից է։

  10. Վատագույն մենությունն այն է, երբ մարդ ինքն իր հետ անհարմար է զգում իրեն։

  11. Կյանքում գոնե մեկ անգամ բախտը թակում է յուրաքանչյուրի դուռը, սակայն որոշ մարդիկ այդ պահին նստած են լինում մոտակա գարեջրատանը ու ոչ մի թակոց էլ չեն լսում։

  12. Հիսուն տարեկանում մարդ կարող է լինել ավանակ՝ առանց լավատես լինելու, սակայն արդեն չի կարող լավատես լինել՝ առանց ավանակ լինելու։  

  13. Մեզ դուր են գալիս մարդիկ, ովքեր համարձակորեն ասում են մեզ իրենց մտածածը, սակայն միայն այն դեպքում, եթե նրանք մեզ պես են մտածում։  

  14. Երբեմն մարդուն մոլորության մեջ գցելու ամենաարդյունավետ եղանակը նրան ճշմարտությունն ասելն է։

  15. Երբ իմ ու կնոջս տեսակետները չեն համընկնում, մենք սովորաբար վարվում ենք այնպես, ինչպես նա է ցանկանում։ Կինս դա կոմպրոմիս է անվանում։

  16. Ծխելը թողնելը հեշտ է։ Ես ինքս էլ մի հարյուր անգամ թողել եմ։

  17. Ես երբեք թույլ չեմ տվել դպրոցին միջամտել իմ կրթությանը։  

  18. Ավելի լավ է լռել ու հիմարի տպավորություն թողնել, քան խոսել ու ցրել բոլոր կասկածները։

  19. Եթե նկատել եք, որ մեծամասնության կողմից եք, սա վկայում է այն մասին, որ ժամանակն է փոխել ինքներդ Ձեզ։

  20. Վաղվան մի՛ հետաձգեք այն, ինչ կարելի է հետաձգել վաղը չէ մյուս օրվան։

  21. Ճշմարտությունը պետք է այնպես մատուցել, ինչպես վերարկուն, այլ ոչ թե նետել դեմքին թաց սրբիչի պես։

  22. Երբեք մի՛ վիճեք հիմարների հետ։ Հակառակ դեպքում Դուք կիջնեք նրանց մակարդակին, որտեղ նրանք կտապալեն Ձեզ իրենց փորձով։

  23. Ճշմարտությունն ամենաթանկ բանն է, որ մենք ունենք, ուստի եկե՛ք խնայողաբար վարվենք նրա հետ։

  24. Եկե՛ք այնպես ապրենք, որպեսզի անգամ դագաղագործը սգա, երբ մենք մահանանք։

  25. Հանպատրաստից ելույթ նախապատրաստելու համար առնվազն երեք շաբաթ է հարկավոր։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել