Panorama.am-ը գրում է․
«Ռուսական ռուբլու արժեզրկումը, բնականաբար, էական ազդեցություն կունենա հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման վրա, սակայն կարծում եմ, որ հատկապես կոնյակագործները այս դեպքում ավելի քիչ կորուստներ կունենան»: Այս մասինPanorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` հավելելով, որ կոնյակը բավականին թանկ արժե, ուստի դոլարային տատանումը արտահանմանը շատ մեծ վնասներ չի պատճառի:
Նա նշեց, որ ՌԴ-ում դոլարի արժեզրկումը բերեց նրան, որ այն սուբյեկտները, որոնք իրենց արտադրանքը արտահանում էին ռուբլով, հիմա չեն ցանկանում վաճառել, իսկ այն սուբյեկտները, որոնք դոլարով էին վաճառում, չեն կարողանում գումար ստանալ:
Սակայն Վ.Սաֆարյանը գտնում է, որ այս հանգամանքը չպետք է խանգարի տնտեսվարողներին, և նրանք պետք է շարունակեն արտահանել իրենց արտադրանքը:
«Հարց է առաջանում` եթե Ռուսաստան չուղարկեն, ապա էլ որտե՞ղ պետք է արտահանեն: Բնական է, որ ավելի քիչ շահույթ կունենան, շուկայում միշտ էլ տատանումներ լինում են: Ռուսաստանում էլ այդ վիճակն է. երբ նավթի գինը բարձր էր, մեծ շահույթ ունեին, իսկ երբ նվազեց` վնասներ ունեցան: Նույնը արտահանման դեպքում է. եթե ռուսական շուկայում ռուբլին ամուր է, ուրեմն շահույթն էլ է մեծ, ռուբլին թուլանում է, այդ դեպքում վնասներն են մեծ լինում»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



