Tert.am-ը գրում է․

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ ժամը 13.00-ին, տեղի կունենա Ադրբեջանի ԶՈւ կողմից ուսումնավարժական խոցված ուղղաթիռի օդաչուների՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, լեյտենանտ Ազատ Սահակյանի և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի հուղարկավորությունը։

Օդաչուների աճյունները Եռաբլուր կտեղափոխվեն Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցուց, որտեղ երեկ տեղի էր ունեցել նրանց հոգեհանգստի արարողությունը։

Օդաչուներին կհուղարկավորեն զինվորական արարողակարգով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել էր ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, ինչը հետևանքով զոհվել էին ուղղաթիռի երեք օդաչուները՝ հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել