Armlur.am-ը գրում է․
Այսօր Արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, Արցախի և Հայաստանի հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծնդդյան օրն է: 1980-ից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981թ. Մոնթեի մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը։ Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև` անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։ 1992թ.-ին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց բնակչության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ 1993թ.-ի հունիսի 12-ին հետախուզության նպատակով Մոնթեն մարտընկերների հետ մեկնում է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ, որտեղ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից զոհվում է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



