«Ֆեմինիստական և այլ գենդերային ՀԿ-ները նախապատրաստվում են, այսպես կոչված, «գենդերային բռնության դեմ 16-օրյակին» ու, բնականաբար, մասնակիցների հավաքագրում են անում նաև «Ֆեյսբուքում»: Հարկ է նշել, որ այս անգամ հավաքագրվել են մի քանի անգամ ավելի քիչ ցանկություն հայտնողներ, քան նախորդ համանման արշավներին: Եվ ուշագրավ է, որ քիչ չեն նաև հրապարակավ հրաժարվողները:

Այսպես, մեր ընթերցողին «16 համասեռամոլապաշտպաններ ընդդեմ «Իրավունք» թերթի» դատական գործով հայտնի Պերճուհի Կաժոյանը մասնակցում է սույն գենդերային «ձեռնարկին», իսկ այ նրա հայրը՝ ԱԳՆ պաշտոնյա Վահրամ Կաժոյանը, ֆեյսբուքյան էջում մտել է հրաժարվածների ցանկ, թեև կան այլ պաշտոնյաներ և պատգամավորներ, ովքեր հրավերը սոսկ անտեսել են: Հետաքրքրական է, որ հրաժարվել է նաև «16-ի» գործի մեկ այլ ֆիգուրանտ՝ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Դավիթ Թադևոսյանը»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել