«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը երեկ հերքման տեքստ է տարածել, որով ցանկացել է հերքել «Ժողովուրդ»-ի՝ նոյեմբերի 21-ի համարում լույս տեսած հրապարակումը: «Դատարան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի միջոցով երրորդ անձի պարտավորության կատարման (չկատարման) հետևանքով ստեղծված իրավիճակում վճարման կարգադրություն արձակելու մասին դիմում՝ նպատակ ունենալով լուծել վճարման հարցը: Վերջինս, սակայն, մերժվել էր»,-նշել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ն իր հերքման մեջ, որը, պարզապես, ծիծաղ է հարուցում:
Ինչո՞ւ, բացատրենք. «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությունները ոչ միայն ճիշտ են, այլև հաստատվում են նաև պաշտոնապես «Դատական տեղեկատվական համակարգում» (www.datalex.am) հրապարակված տեղեկությունում: Ըստ այդմ, դիմողը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն է, իսկ պատասխանողն էլ՝ Երևանի քաղաքապետարանը, և ոչ թե ինչ-որ երրորդ անձ: Իսկ գործով վճռի մասին ոչինչ նշված չէ»,–գրում է թերթը։



