«Չնայած Հայաստանը դեռևս պաշտոնապես չի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն Եվրասիական տնտեսական միության դատարանում՝ Հայաստանի կողմից նշանակվելիք դատավորների թեկնածուների շուրջ խմորումներն արդեն ամբողջ թափով ընթանում են: Տեղեկացնենք, որ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության համաձայն՝ անդամ երկրներն այդ մարմնում նշանակում են երկուական դատավորներ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանում այս օրերին քննարկվում է ԵՏՄ դատավորների թեկնածուների հարցը, և առավել հավանական թեկնածուներից մեկը համարվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր էրնա Հայրիյանը: Ի դեպ, ԵՏՄ դատարանում Հայաստանի կողմից դատավորների նշանակմանը դեռևս մոտ երկու ամիս ժամանակ կա, և բացառված չէ, որ վերջում բոլորովին այլ երկու թեկնածուներ նշանակվեն: Բայց որ մեր դատավորների և հատկապես Վճռաբեկ դատարանի շրջանում այդ պաշտոնի համար պայքար է ծավալվել, դա փաստ է»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել