
Doctors.am–ը գրում է.
Այսօր կյանքի սպասվող միջին տևողություն 75 տարի է. սա կրկնակի շատ է 200 տարի առաջ եղած ցուցանիշից: Այսպիսով, ի՞նչն է փոխվել:
Հետևյալ 5 բժշկական հայտնագործությունները բազմաթիվ տարիներ են ավելացրել մեր կյանքին:
Պատվաստանյութեր
Ինչ-որ մեկին հիվանդությամբ վարակելը նրանց հիվանդությունից պաշտպանելու համար բավական համարձակ միտք է, որը, սակայն հետ չպահեց Բենջամին Ջեսթին իր ընտանիքին պատվաստելու համար, 1774թ.-ին հորթի ծաղիկի հարուցիչներ օգտագործելուց: Տարիներ անց Էդվարդ Ջենները զարգացրեց պատվաստանյութերի տեսությունը: Նրա շնորհիվ բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդություններ` դիֆթերիա, կարմրուկ, ջրծաղիկ, կապույտ հազ, այսօր կանխարգելվում են պատվատանյութերով:
Պենիցիլին
Ալեքսանդր Ֆլեմինգը հայտնաբերեց պենիցիլինը` առաջին հակաբիոտիկը: Նրա շնորհիվ կանգնեցվեց բազմաթիվ հիվանդությունների և ինֆեկցիաների տարածումը:
Օճառ
Ամեն ինչ սկսվեց Լուի Պաստերի` 19-րդ դարի վերջում առաջարկած բակտերիաների մասին թեորիայից, համաձայն որի՝ բակտերիաներն են հիվանդություններ առաջացնում: Այդ ժամանակից սկսած մենք ավելի մաքուր ենք դարձել: Եվ դա հրաշալի է, քանի որ ձեռքերը լվանալն ու անձնական հիգիենան հիվանդությունների և ինֆեկցիաների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներն են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ