Aroxj.am–ը գրում է.
Իմպոտենցիան բոլոր տղամարդկանց գլխավոր վախն է: Իմպոտենցիայիով կամ էրեկտիլ դիսֆունկցիայով տառապում են ավելի ու ավելի մեծ քանակով տղամարդիկ, ինչը կապված է ապրելակերպի, սննդի, կյանքի որակի ու նաև ժամանակակից տեխնոլոգիաների (բջջային, հեռախոսներ անլար կապ և այլն) ճառագայթման մեծ ցուցիչների հետ: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում իմպոտենցիա ունենալու ռիսկի խմբերը: Որոնք են այն պատճառները, որոնց հետևանքով կարող եք <<վաստակել>> էրեկտիլ դիսֆունկցիա կամ իմպոտենցիա և ինչպես պայքարել դրա դեմ:
Ապրելակերպ
Իմպոտենցիան կարող է առաջանալ անառողջ ապրելակերպի արդյունքում: Այս խմբում են նրանք, ովքեր ծխում են, պարբերաբար ու միջինից շատ քանակությամբ օգտագործում են ալկոհոլ և, իհարկե, թմրանյութեր: Էրեկտիլ դիսֆունկցիան առաջանում է նաև նստակյաց կյանք վարելու հետևանքով: Պասիվ ապրելակերպը և անառողջ սնունդը (երբ օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ նյութերն ու վիտամինները) հանգեցնում են էրեկտիլ դիսֆուկցիայի, քանի որ սեռական օրգանի մանր երակները չեն ստանում անհրաժեշտ օգտակար նյութերը, արյան շրջանառությունը դանդաղում է: Արդյունքում երբ գալիս է սեռական ակտի պահը այն <<չի աշխատում>>, օրգանիզմը հրաժարվում է անհրաժեշտ քանակությամբ արյուն մատակարարել սեռական օրգանին:
Խնդրի լուծում. Ակտիվ ապրելակերպ՝ այցելություն մարզասրահներ կամ ամենօրյա մարզանքներ տանը, դիետա ու առողջ սննդակարգ և, իհարկե, հրաժարում վատ սովորություններից՝ ծխելուց ու պարբերական ալկոհոլից:
Սրտանոթային ու էնդոկրին հիվանդություններ
Այս հիվանդությունները կարող են սեռական անկարողության պատճառ դառնալ: Իմպոտենցիան ուղղակի կապ ունի սրտանոթային հիվանդությունների հետ: Երբ այդ համակարգը կաղում է, արյան շրջանառությունը լավ չի կատարվում, հետևաբար արյունը անհրաժեշտ նյութերով լավ չի հասնում սեռական օրգանին: Շաքարային դիաբետը, աթերոսկլերոզը, երակային ճնշումը նույնպես կարող են իմպոտենցիա առաջացնել: Այս դեպքում հարկավոր է դիմել համապատասխան մասնագետի, նախ վերացնել այդ հիվանդությունները, ինչից հետո կվերականգնվի նաև սեռական օրգանի բնականոն աշխատանքը:
Խնդրի լուծում. Բժշկի այցելությունից հետո պարտադիր հարկավոր է անցնել բուժման կուրսը, վերացնել հիմնական հիվանդությունը, այնուհետև առողջ սննդակարգի ու ակտիվ ապրելակերպի միջոցով խթանել սեռական ֆունկցիայի բարելավումը:
Սթրեսներ
Լարվածություն հարաբերություններում, ցածր ու վատ տրամադրություն, անվստահություն սեփական ուժերի նկատմամբ: Այս ամենը կարող են հանգեցնել սեռական դիսֆունկցիայի: Եթե դուք վստահ չեք ձեր ուժերի վրա, կասկածում եք, որ դուք օրինակ իմպոտենցիա ունեք, ապա դա անպայման կանդրադառնա սեռական ֆունկցիայի վրա:
Խնդրի լուծում. Նման խնդիրների դեպքում ցանկալի է, որ խոսեք ձեր զուգընկերոջ հետ, կիսվեք ձեր խնդիրներով ու մեղմեք լարվածությունը: Մյուս տարբերակը հոգեթերապևտի մոտ այցելությունն է:
Դեղամիջոցներ
Կան մի շարք դեղեր, որոնք բացասաբար ազդում են սեռական ֆունկցիայի վրա: Այդ դեղամիջոցների խմբում են բոլոր միզախթան պրեպարատները, երակային ճնշումը կարգավորող դեղամիջոցները, տրանկվիլիզատորները, կարդիոլոգիական պրեպարատները, հակադեպրեսանտները, գաստրիտի ու ստամոքսի խոցի դեմ նախատեսված դեղերը, հորմոնալ պրեպարատները և , իհարկե, բժշկական թմրանյութերը:
Խնդրի լուծում. Եթե նկատում եք իմպոտենցիայի դրսևորում, ապա խորհրդակցեք ձեր բժշկի հետ և գտեք առավել օպտիմալ դեղատեսակներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ