Araratnews.am-ը գրում է․
Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում ընթացող ծանրամարտի 20 և 23 տարեկան տղաների և աղջիկների Եվրոպայի առաջնությանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, 56 կգ քաշային կարգում հանդես եկող Սմբատ Մարգարյանը (ԲԿՄԱ, Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հրանտ Տոնոյան) պոկում վարժությունում բարձրացնելով 107 կգ, իսկ հրումում՝ 145 կգ, երկամարտի 252 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ:
Նշենք, որ մեր ծանրորդը հրում վարժությունում 145 կգ արդյունքով արժանացել է նաև փոքր ոսկե մեդալի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել