Doctors.am-ը գրում է․

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ օդի աղտոտումը պատճառ է դարձել 3,7 միլիոն մահվան 2012թ.-ին: Իսկ ինչպե՞ս...

Սմոգն ու մանր մասնիկներն օդի աղտոտման երկու հիմնական տեսակներն են և կարող են քայքայիչ ազդեցություն թողնել թոքերի վրա: Կարճատև ժամանակահատվածում աղտոտված օդը ներշնչելը կարող է շնչուղիների բորբոքում առաջացնել, ինֆեկցիայի պատճառ դառնալ և գևգռել շնչառական համակարգը:Աղտատված օդի երկար ազդեցության հետևանքով կարող է խանգարել թոքերի ֆունկցիան, առաջացնել քրոնիկ շնչառական խնդիրներ և նույնիսկ թոքի քաղցկեղի պատճառ դառնալ: Օդի աղտոտման այս ազդեցությունները , հավանաբար, նորություն չէին Ձեզ համար, սակայն, պարզվում է՝ օդի աղտոտումը կարող է նաև ազդել Ձեր սրտի վրա:

Ժամանակի ընթացքում, պոլյուտանտների ներշնչումը կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների: Եվ եթե Դուք արդեն տառապում եք սիրտ-անոթային հիվանդությամբ, ապա ավելի հակված եք պոլյուտանտների բացասական ազդեցությանը:

Օդի աղտոտումը նույնիսկ կարող է ազդել կյանքի սպասվող տևողության վրա: Իսկապես, աղտոտված օդը կրճատում է կյանքը 8.6 ամսով: Օդի մեկ քառակուսի մետրին բաժին ընկնող պոլյուտանտների քանակի բարձրացումը 10 միկրոգրամով բարձրացնում է մահացության ցուցանիշները 0.3 տոկոսով յուրաքանչյուր օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել