Replik.am-ը գրում է․
Օրադուր-սյուր-Վեյր քաղաքում շուտով կհայտնվի Եվրոպայում փղերի առաջին ծերանոցը: Նման նախաձեռնությամբ հանդես են եկել Ֆրանսիա տեղափոխված բելգիացի ամուսիններ Սոֆի Գետգեբյուրը և Թոնի Ֆերհուլստը, ովքեր ծերանոցը կառուցում են Լիմուզեն շրջանում: Այս կենտրոնը պետք է, որ կարողանա փրկել առնվազն 20 փղի կյանք, որոնք աշխատում են եվրոպական կրկեսներում և շուտով գործազուրկ են դառնալու, քանի որ եվրոպական նոր օենքի համաձայն, արգելվում է վայրի կենդանիներին օգտագործել կրկեսում:
Հարկ է նշել, որ նման կենտրոններ արդեն գոյություն ունենա ԱՄՆ-ում և Ասիայում, սակայն Եվրոպայում, ինչպես արդեն նշվեց, սա լինելու է առաջին կենտրոնը:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=50005
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել