ԱՄՆ-ում շարունակվում է քաղաքացիական պայքարն արդարության, արդարադատության համար։ Ահավասիկ, չգիտեմ էլ, քանի քանի ամիսներ է, որ սևամորթերը կոտրում են, ջարդում, փշրում իրենց քաղաքում ամեն բան, ի պատասխան երիտասարդ սևամորթի՝ Ֆերգենսոնի մահվան համար, որին ճերմակ ոստիկաններն անարդարորեն սպանել էին։ Անշուշտ, մեր հիշողությունը թարմ է. Լոս Անջելոսի ջարդ ու փշուր, կրակների ավերակներ, երբ սևամորթ Ռոդինի Քինգին էին ճերմակ ոստիկանները ծեծել… Դա էլ տևեց ամիսներ… Ու ամբողջ քաղաքի ոստիկանությունը, սևամորթ քաղաքացիական իրավունքներ պահանջողները պատանդ են պահում, ներողությունն էլ չի օգնում, ճերմակ ոստիկանին գործից հանելն էլ չի օգնում… Մի խոսքով…. ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՆ-ում ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՋԱՐԴ ՈՒ ՓՇՈՒՐՈՎ…. Ինձ ապացուցեք, որ խաղաղ մի քանի ցույցեր կամ մի քանի նամակներ սևամորթերին կբերեր նման ՀԱՐԳԱՆՔԻ ՈՒ ԳԼՈՒԽ ԾՌԵԼՈՒՆ ճերմակների կողմից՝ իրենց սխալների համար….

Ինչպե՞ս ենք մենք՝ ՀԱՅԵՐՍ, հանդուրժում ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ….

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել