Հայաստանի տարածքում արգելվում է դոլարով առևտուր կատարելը, և եթե փորձես սպասարկման ցանկացած ոլորտում վճարում անել դոլարով, տվյալ կենտրոնը կտուգանվի մոտ երկու միլիոնի չափով: Շատ տարօրինակ է, որ առևտրային բանկերը դոլարով են վարկ տրամադրում, ավելին՝ հիմնականում հենց դոլարով են տալիս, ինչը դոլարի արժևորման ժամանակ ուղղակի խնդիր է առաջացնում Հայաստանի քաղաքացիների համար: Մարդը դրամով աշխատավարձ է ստանում, բայց քանի որ նրա վարկը դոլարային է, ստիպված թանկ դոլար է գնում, որպեսզի վճարի իր վարկը, ինչու՞ կառավարությունը լուծումներ չի գտնում՝ ստիպելու առևտրային բանկերին ՀՀ տարածքում վարկեր տրամադրել միմիայն ՀՀ դրամով: Ստացվում է՝ բանկերն իրենք իրենց ֆինանսական ռիսկերն ապահովագրում են, իսկ քաղաքացիներինն ո՞վ պետք է ապահովագրի: Թե՞ սրա համար էլ է կախարդական փայտիկ պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել