Ձայնային թերապիան օգտագործվում է հազարավոր տարիների ընթացքում։ Հին ազգերի մշակույթում երաժշտությունը միշտ եղել է հանգստի և մտքի բուժման հիմնական միջոց։ Mindlab International լաբորատորիայի գիտնականներն ու բժիշկները հետազոտությունների արդյունքում գտել են այն ռիթմը, որն ամենից արդյունավետ է հանգստացնում։ Այդ մեղեդին «Weightless»-ն է։ Երաժշտության ռիթմը կազմված է 60 հարվածից րոպեում, ինչն իդեալական համապատասխանում է սրտի և ուղեղի ալիքների ներդաշնակմանը։ Այն ավելի է հանգստացնում, քան որևէ այլ երաժշտություն աշխարհում։ Մեղեդին այնքան արդյունավետ է քուն առաջացնում, որ անոտացիայում նշված է, որ վարորդներին արգելվում է լսել երթևեկության ընթացքում։ Գիտնականների հավաստմամբ, որպես հետևանք ունկնդիրների մոտ դանդաղում է սրտի աշխատանքը, նվազում է երակային ճնշումը, նվազում է սթրեսի հորմոնի քանակը, դանդաղեցնում է շնչառությունը և նվազեցնում է ուղեղի ակտիվությունն այն աստիճանի, որ անկշռելիության զգացում և ամբողջական թուլացում է առաջացնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել