1in.am-ը գրում է․
Հնդկաստանի արևելյան Օրիսա նահանգում՝ Քուշբհադրա գետի վրայով անցնող կամրջի տակ, գտել են 21 մարդկային գանգ, մի քանի ոսկոր, չոր ծաղիկներ և կինաբարիսի փոշի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ոստիկանությունը հարցաքննել է տեղի հեքիմին: Պարզվել է՝ վերջինս 5 տարի գանգեր է հանել գերեզմաններից «ծեսերի համար»: Նրա խոսքով՝ գանգերը կամրջի տակ է նետել վերջերս մահացած իր օգնականի որդին, որը կողմ չի եղել հոր գործին:
Ներկայումս փորձագետները անցկացնում են ստուգում: «Գանգերն ուղարկել ենք փորձաքննության: Մենք կկարողանանք որևէ որոշման գալ միայն այն ժամանակ, երբ ստանանք արդյունքները»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Սուբհաշ Մոհանթին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1488518.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել