Esem.am-ը գրում է․

«Empyray»  խումբն օրերս ներկայացրել է «Արի, իմ սոխակ» հայտնի երգի իրենց մշակումը: Խմբի անդամ, երաժիշտ Գիսանե Պալյանը ESem.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղուց ցանկություն ունեին այս երգը ներկայացնել իրենց ոճով ու գործիքավորմամբ:

«Մեր խմբին համակրող մարդիկ նորովի կբացահայտեն այս երգն իրենց համար»,- ասաց Գիսանեն ու հավելեց, որ նոր մատուցումը կխթանի երիտասարդների շրջանում երգի տարածմանը: Նրա խոսքով՝ բավականին մեծ ու լավ արձագանք են ստացել համացանցային պրեմիերայից հետո: «Չէինք սպասում, որ երգն այդպիսի մեծ տարածում կունենա: Մենք հասկացանք, որ թե՛ երգն ընտրելիս, թե՛ մշակումն անելիս ճիշտ ճանապարհին ենք եղել»,- ասաց երաժիշտը:

Գիսանեն հայտնեց, որ, հաշվի առնելով արձագանքը, ստեղծագործության հիման վրա  նաև տեսահոլովակ կնկարահանեն: Ավելին՝ խումբը մտադիր է շարունակել այս նախաձեռնությունը և շարունակել հին երգերը նորովի ներկայացնելու փորձարկումը:

«Շատ հավանական է, որ մի ամբողջ ալբոմ ունենանք: Արդեն կան երգեր, որոնք նկատի ունենք,- ասաց նա, սակայն չցանկացավ բացահայտել՝ խոսքը որ երգերի մասին է: -Սա էքսպերիմենտ է և դեռ շատ պետք է ծանրութեթև անենք հասկանալու համար, թե որ ստեղծագործությունը կկարողանանք իսկապես լավ  մեկնաբանել: Գուցե փոփոխություններ լինեն»:

Անդրադառնալով նոր վոկալիստին՝ Սուրեն Պողոսովին՝ Գիսանեն ասաց, որ աշխատանքները նրա հետ շատ հեշտ են ընթանում, քանի որ Սուրենը շատ աշխատասեր է, ոճային առումով էլ իրենք շատ նման են մտածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել