Արմեն Դավթյանը նոր տեսահոլովակ է պատրաստումLife.panorama.am-ը գրում է․

Արմեն Դավթյանը պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել իր հանդիսատեսին: Այդ մասին Life.panorama.am–ին տեղեկացրեց անձամբ երգիչը. «Տեսահոլովակը կնկարահանվի «Օտար ամայի ճամփեքի վրա» երգի համար: Քանի որ այս երգն  իմ կատարմամբ ժողովրդի կողմից սիրվեց և հավանության արժանացավ, որոշեցինք նաև տեսահոլովակ տեսքով ներկայացնել: Նոր գործիքավորմամբ և նոտայագրմամբ կմատուցենք: Գործիքավորել է Մելիք Մավիսակալյանը: Երգին բոլորովին նոր շունչ է հաղորդվել: Քանի որ ես Գոհար սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մեներգիչ եմ, իմ նվագախմբի հետ էլ որոշեցի հանդես գալ: Շատ ուրախ եմ, որ տեսահոլովակի մեջ իմ առաջարկով ընդգրկված է նաև նվագախումբը: Հպարտ եմ դրանով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել