Ladynews.am-ը գրում է․
Ինչպես անել, որ հարաբերությունները չկորցնեն թարմությունը և տասնյակ տարիներ պահպավի կիրքը:
1. Դարձրու սերը կյանքի ամենակարևոր մասը:
Զարմանալի է, բազմաթիվ զույգեր պնդում են, որ սեքսը իրենց կյանքի ամենակարևոր մասն է, իսկ իրականում դրան հատկացնում են հոգնած աշխատանքային օրվա վերջին 20 րոպեն: Սովորիր սեքսուալ զուգընկերոջ դերին նույնքան լուրջ վերաբերվել, որքան աշխատողի, ծնողի կամ ընկերոջ դերին: Դրա համար նախապես որոշիր սիրով զբաղվելու ժամանակը, երբ դու ունես թարմ ուժեր և տրամադրություն:
2. Եթե ձեզ դուր չի գալիս սեքսի հաճախականությունը, փնտրիր փոխհամաձայնեցում:
Զույգերի մեջ ամենատարածված խնդիրներից մեկը սեքսով զբաղվելու հաճախականությունն է: Այն երբեմն փակուղու մեջ է գցում: Զույգի անդամներից մեկին սկսում է թվալ, որ իրեն ստիպում են սեքս անել և սկսում է ավելի ու ավելի քիչ ցանկանալ դրանով զբաղվել: Իսկ մյուսին թվում է, թե իրեն մերժում են և կսսում է ավելի ու ավելի ցանկանալ ինտիմ հարաբերություններ: Խնդիրը պետք է քննարկել և գալ փոխհամաձայնության: Եթե զուգընկերներից մեկը ցանկանում է շաբաթական 4 անգամ զբաղվել սեքսով, իսկ մյուսը` մեկ, ապա պետք է համաձայնվել շաբաթական 2 անգամի: Առանց սեքսի գիշերները ձեր սերը արտահայտելու համար կարելի է պարզապես համբուվել և գրկախառնվել:
3. Առանձնացրու սեքսը մնացածից: Կատարյալ հարաբերություններ` առանց վեճի և կոնֆլիկտի գոյություն չունեն:
Հատկապես կանայք չեն կարողանում զբաղվել սեքսով, երբ զայրացած են լինում իրենց զուգընկերոջ վրա ինչ-որ բանի համար: Իհարկե դու չես կարող և չպետք է զբաղվես սեքսով, եթե նյարդայնացած ես, բայց ամեն դեպքում փորձիր, որպեսզի վեճի արդյունքում ձեր սեքսուալ հարաբերությունները չլցվեն վրեժով և մերժվածությամբ:
4. Մեկնեք ուղևորության:
Տարեկան նվազագույնը մեկ անգամ ձեր ամուսնու հետ մեկնեք որևէ տեղ և միասին անցկացրեք հնարավորինս շատ ժամանակ, զվարճացեք և զբաղվեք սեքսով: Մի մտածեք, որ այդ ողջ ժամանակն անցկացնելու եք անկողնում: Կարևորն այն է, որ դուք կշփվեք, կկիսվեք ձեր զգացմունքներով, հույսերով և վախերով:
5. Վերսկսեք ժամադրությունների խաղը:
Հիշեք, ինչպես էիք ժամադրվում, ինչ-որ տեղ գնում, զրուցում, միասին անցկացնում երեկոները: Ձեր զուգընկերոջ հետ պայմանավորվեք, ասենք, յուրաքանչյուր չորեքշաբթի գնալ մեկ բաժակ գինի խմելու, զրուցելու, ֆիլմ դիտելու: Սեքսն այդ գիշերների բոլորովին պարտադիր չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ