Զգում եմ հպարտություն և շնորհակալություն. Կարինե Մինասյանը` Պուտինի պարգևի մասինYerkir.am-ը գրում է․

ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը հպարտություն է զգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման հետ կապված:   Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել` պարգևատրել Կարինե Մինասյանին բարեկամության շքանշանով: Պարգևը շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման, առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:   «Շնորհակալ եմ նման գնահատականի համար»,- ասաց Կարինե Մինասյանը yerkir.am-ի հետ զրույցում: Կարինե Մինասյանը նշում է, որ ինքն էր կառավարությունում ԵՏՄ հետ անդամակցության աշխատանքների հիմնական կոորդինացնողը և բանակցողը, իրենից բացի նույնատիպ աշխատանքներ էին իրականցնում նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել