Tert.am-ը գրում է․

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2013 թվականի ձմեռային և 2014 թվականի ամառային զորակոչերի ժամանակ արձանագրված խախտումների ուսումնասիրություն է կատարել: Գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացմամբ՝ իրենք արձանագրել են, որ զորակոչի ընթացքում տեղի են ունենում մարդու իրավունքների համակարգային խախտումներ:

«Մեզ համար մտահոգիչ են զորակոչի ընթացքում զորակոչիկների զննության ժամանակ արդեն շարունակական բնույթ ունեցող համակարգային խնդիրները, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Մասնավորապես, զեկույցում անդրադարձել են իրավական կարգավորումներին, և ինչպես Արթուր Սաքունցը նշեց՝ զորակոչի գործընթացը կարգավորող իրավական փաստաթուղթը պետք է սահմանվի ոչ թե իրավական ակտով, այլ օրենքով, որովհետև դրանով նախատեսվում է մարդու իրավունքների սահմանափակումներ, ինչը կարող է լինել միայն օրենքի մակարդակով. «Իրավական ակտի կիրառումը բերում է բավականին լուրջ խնդիրների»:

Նա նաև նկատեց, որ զորակոչի ընթացքում բժշկական եզրակացության ակտը բողոքարկելու մեխանիզմ գոյություն չունի, այսինքն՝ արդյունավետ իրավական պաշտպանման մասին խոսելն ավելորդ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել