Կանադայի խորհրդարանի անդամ. Մենք դատապարտում ենք անզեն ուղղաթիռի խոցումը Panorama.am-ը գրում է․

Կանադայի խորհրդարանում Սքարբորո-Ահինքորթ շրջանից ներկայացուցիչ Արնոլդ Չանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անհանգստություն է հայտնել նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈՒ ուղղաթիռի միջադեպի առնչությամբ: Հայտարարությունը հրապարակված է Չանի պաշտոնական կայքում:

«Ես կցանկանայի արտահայտել իմ լուրջ մտահոգությունն ադրբեջանական ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի առնչությամբ: Կանադայի Լիբերալ կուսակցության անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել հայկական անձնակազմի երեք անդամների հարազատներին: Ես լրջորեն անհանգստացած եմ, որ այս միջադեպը կարող է սրել երկու երկրների միջև առկա լարվածությունը: Մենք դատապարտում ենք անզեն ուղղաթիռի խոցումը և կողմերին կոչ անում հանդարտվել ու աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ լուծման գործընթացին»,- հայտարարել է նա:

Նա նաև նշել է, որ բանակցությունների ուղիով բազմամյա հակամարտության լուծումը դեպի խաղաղություն ու անվտանգություն լավագույն ուղին է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել