Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի դպրոցներից մեկի 13-ամյա աշակերտուհին երեխա է ունեցել նույն դպրոցի 9-րդ դասարանցուց։ 

Մասնավորապես, Պետրոդվորցովի թաղամասի թիվ 529 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում սովորող 13-ամյա Քսենիա Լ․-ն երեխա է ունեցել 15-ամյա Գեորգի Կ․-ից, հայտնում է lifenews.ru-ն։ Ընդ որում՝ դպրոցի ղեկավարությունը տեղյակ լինելով կատարվածի մասին՝ ամեն կերպ փորձել է կոծկել փաստը։

Երկու դպրոցականների միջև հարաբերությունները սկսվել են դեռ անցյալ տարի, սակայն, դա ոչ մի կասկածի տեղիք չի տվել, քանի որ նրանք պարզապես շփվել են։

Ուսուցիչները սկսել են անհանգստանալ, երբ տեսել են Քսյուշայի կազմվածքի տեսանելի փոփոխությունը, մինչդեռ աղջիկն ամեն կերպ փորձել է ազատ հագուստ կրել և ծածկել հղի լինելու փաստը։ Ժամանակի ընթացքում հղիությունն այլևս անհնար է եղել թաքցնել։

Ուսուցիչները զրուցել են աղջկա մոր հետ, և երկար վիճաբանություններից հետո աղջկա մայրը՝ Ելենան, համաձայնել է նրան տանել գինեկոլոգի մոտ։ Պարզվել է, որ աղջիկն իսկապես հղի է և արդեն գտնվում է հղիության 7-րդ ամսում։

 Քսենիայի երեխան առողջ է ծնվել, տղայի քաշը 3,8 կգ է, հասակը՝ 52սմ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել