Yerkir.am-ը գրում է․
Այսօր ԱԺ լսումների ժամանակ, երբ քննարկվում էր Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության հարցը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հայտնի է ԵՏՄ-ին դեմ լինելով, առանձին ելույթ էր պատրաստել: Նա հայտարարեց, որ բոլորի համար է ակնհայտ, որ ԵՏՄ-ն քաղաքական օրակարգ է, որը ծնվել է ի հակադրություն ԵՄ-ի, որովհետև մեկ տարի առաջ Հայաստանը Վիլնյուսում պետք է ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, որը բանակցությունների արդյունքում պատրաստ էր: Սակայն պարզվեց, որ մեկ տարի առաջ` սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա մեջ որոշել է անդամակցել Մաքսային միությանը: Հետո, ըստ Զարուհի Փոստանջյանի, պարզվեց, որ Մաքսային միության կարիքը չկա, քանի որ ստեղծվում է ԵՏՄ: «Հիմնավորում են, իբրև դա դրախտ է լինելու ու մեր շահերից է բխելու, բայց ես հիմա կասեմ, որ դա ամենևին էլ դրախտ չի լինելու»,- ասաց պատգամավորը` ներկայացնելով իր փաստարկները: Նա նշեց, որ Ռուսաստանը վերջին տասնհինգ տարիների ընթացքում, ըստ էության, չեկիստական պետություն է դարձել, որտեղ երկու միլիոնից ավելի չեկիստներ բյուջեից գումարներ են ստանում: Փոստանջյանը նշեց, որ Ռուսաստանի տնտեսությունը խիստ կոռումպացված է, որ այն մեռնող պետություն է` ժողովրդագրական առումով, որովհետև չունի բժշկական համապատասխան օգնություն: «Մեր անդամակցությունը որևէ օգուտ չի տալու Հայաստանին, որովհետև Ռուսաստանը մեծ խնդիր ունի Հյուսիսային Կովկասում, որն անմիջականորեն առնչվում է մեր անվտանգության հետ: Այս պետությունը հուսալի տնտեսական պարտնյոր չի կարող լինել: Այս պետության մեջ ճչացող, ակնհայտ բևեռացում կա օլիգարխների ու քաղաքացիների միջև: Չեմ ասում` Պուտինի միլիարդավոր աֆերաների մասին, որից մեկը Սոչիի օլիմպիադան էր, որից Ռուսաստանի քաղաքացիները որևէ օգուտ չստացան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



