1in.am-ը գրում է․

pic_682b3db3ec140d0008aa5a8f31cf1c2a

Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ հասարակական զուգարաններում տեղադրված ձեռքերի չորացման սարքերը նպաստում են մանրէների տարածմանը: Հեղինակները իրենց հետազոտությունը հրապարակել են Journal of Hospital Infection ամսագրում:

Գիտնականների կարծիքով՝ լվանալուց հետո ձեռքերը չորացնելու համար ավելի նպատակահարմար են թղթե սրբիչները:

Հետազոտությունը վկայում է, որ տաք օդի հզոր հոսանքը կարող է նպաստել մանրէների տարածմանը:

Մասնագետներն անցկացնելով 120 թեստեր՝ հանգել են այն եզրակացության, որ թղթե սրբիչներն առավել անվտանգ են, քան չորացնող էլեկտրական սարքերը:

Ինչպես նշում են գիտնականները, ձեռքերը ոչ լավ լվանալու արդյունքում մանրէները սկսում են չորանոցներից տարածվել: Մարդը, օգտվելով այդ սարքից, դրանք կարող է կեղտոտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել