Միշտ նյարդայնացել եմ էն մարդկանցից, որ սիգար են ծխում որևէ ակումբում՝ սմոքինգով ու թիթեռնիկով:

Ըխք, հա ի՞նչ, ասենք, դրանով ի՞նչ ա լինում, կասեք՝ ի՞նչ բարձր կարծիք եք ունենում իրա մասին, գուցե ես տեղյակ չեմ:

Եթե սև կոստյումը, սիգարն ու թիթեռնիկը կա, պետք ա ժելեած մազերն էլ լինի, վեհ հայացքն էլ, կեղծ ժպիտն էլ, ներքուստ մունաթն էլ:

Նկարներ էի նայում, տեսա, ընդ որում, բոլոր էդ մարդիկ շատ նման են և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես:

Իմ պատկերացմամբ, սիգարը պետք ա ծխել կիսամութ սենյակում, որտեղ միայն դու ես, ճոճվող աթոռդ, տատիկի շալը, Չապլինի գիրքը ձեռքին, օջախը վառած ու կոնյակը ձեռքին, որ կարելի է ուշ-ուշ կում անել, որովհետև բովանդակությունն էդ դեպքում էնքան էլ էական չէ, ձևն է հետաքրքիր՝ ուղղակի սեփական հոգուն ու երևակայությանը տուրք տալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել