1964 թվականին Pronovias ընկերությունը ներկայացրեց հարսանեկան զգեստների իր առաջին հավաքածուն՝ prêt-à-porter, որն էլ սկիզբ դրեց դիզայներական այս տան աստղային ճանապարհին: Աշխարհի 75 երկրներում իր ներկայացուցչություններն ունեցող և ոլորտի առաջատարներից մեկը համարվող իսպանական այս բրենդն այս տարի տոնում է իր հիմնադրման 50-ամյակը: Այդ կապակցությամբ բրենդը ստեղծել է էքսկլյուզիվ հավաքածուներ, որոնք մի հարկի տակ հավաքել է Հարսանիք բլոգը:
Pronovias-ը գիտի, որ յուրաքանչյուր հեքիաթ ունի իր հերոսուհին, այդ պատճառով էլ բրենդը ստեղծել է յուրահատուկ և նմանը չունեցող անկրկնելի գեղեցկության զգեստներ՝ նախատեսված ինչպես դասական հարսների, այնպես էլ նրանց համար, ովքեր չեն վախենում համարձակ լուծումներից:
Նյութի աղբյուր՝ http://harsaniq.wordpress.com/2014/11/22/pronovias/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել