Ի՞նչ է լինելու ՀՀ և Արցախի հետ, երբ պուտինյան ավանտյուրան քանդվի. Զ. Փոստանջյան Panorama.am-ը գրում է․

«Ռուսաստանի տնտեսությունը մոտ է կոլապսի և հնարավոր է շուտով ականատեսը լինենք, որ ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ը քանդվեց, այնպես էլ ՌԴ-ն քանդվի: Դուք ունե՞ք սցենարներ, որ դա կարող է տեղի ունենալ մեկ-երկու տարիների ընթացքում, և այդ դեպքում ո՞րն է լինելու Հայաստանի և Արցախի ապագան, երբ պուտինյան այս ավանտյուրան չիրականանա»,-հարցը Ազգային Ժողովում ընթացող «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` նշելով, որ Հայաստանի իշխանությունները մերժել են եվրաինտեգրումը և մենք, փաստացի, չունենք ինքնուրույն տնտեսական օրակարգ:

«Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանի տնտեսությունը քանդվի, առավել ևս, որ այդ երկրում էլ կան ուժեր, որոնք կողմնակից են եվրաինտեգրման»,- հավելեց  ընդդիմադիր պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել