Yerkir.am-ը գրում է․
ԱԺ-ում լսումներ են` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ լսումներին մասնակցում են բոլոր շահագրգիռ կողմերը: Նրա խոսքով` ԵՏՄ ընդհանուր գործընթացն ունի 19 տարվա պատմություն, երբ Մաքսային միության համաձայնագիրն ու օրենսդրությունը դրվեց շրջանառության մեջ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց այն գործընթացները, որոնք նախորդել էին Հայաստանի անդամակցությանը: Նախ` 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը, հետագայում` նաև ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին, որից հետո 2013թ. հոկտեմբերի 24-ին ԵՏՄ անդամ երկրները ողջունեցին Հայաստանի մտադրությունը, և ԵՏՄ տնտեսական բարձրագույն խորհուրդը դեկտեմբերի 24-ին հաստատեց Հայաստանի անդամակցության ուղղությամբ միջոցառումների ծրագիրն ու ճանապարհային քարտեզը: Ստեղծվեցին 22 աշխատանքային խմբեր, իսկ մայիսի 29-ին ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



