Armlur.am-ը գրում է․
Երգչուհի Մարգարիտա Բարխոյանը պատրաստվում է թողարկել իր առաջին հեղինակային CD-ն: Նա այժմ զբաղված է նոր երգերի ձայնագրությամբ:

Armlur.am-ին Մարգարիտան տեղեկացրեց, որ շուտով նկարահանվելու է նաեւ նոր տեսահոլովակ՝ իր հեղինակած երգի հիման վրա: Երգչուհին որդեգրել է մի սկզբունք. հիմնականում կատարում է իր գրած գործերը: Մեր այն հարցին, թե ինչու Մարգարիտան հաճախակի չի երեւում եթերում, վերջինս պատասխանեց. «Եթե կան մարդիկ, որոնք անընդհատ երեւում են, ուրեմն իրենց օգնում են, իսկ ես ինքնուրույն եմ անում ամեն քայլ»:
Անդրադառնալով երկրպագուների ցանկությանը, որը վերաբերում է եղբոր հետ կրկին դուետով հանդես գալուն, Մարգարիտան նշեց, որ թեեւ վերջին շրջանում իրենք առանձին են ներկայանում հանրությանը, միասին դեռ էլի հանդես կգան դուետներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



