Sit Down Comedy Մամուլյանի հետ

Բան չմնաց. հեսա Երևան Սիթին կարգին առևտուր կանի, ու Սամոն փող կունենա, տենց մի ամսից Խոզի բդի փարթին ա մոտենում: Հայերս շատ հավատացող ազգ ենք, մենք հավատում ենք «տարին ոնց սկսես, տենց էլ կընթանա» ասույթին, ու իրոք դա աշխատում ա: Նայեք, սաղ ազգը նոր տարվա բերան տոկոսով փող ա վերցնում ու Սամոյին հարստացնում, հետո հունվարի 20-ի կողմերը դեպրեսիայի մեջ ա ընկնում ազգովի, որովհետև առաջին տոկոսները պետք ա մուծի: Ու տենց կլոր տարի մեր պետությունը (ինչ մենք, էն էլ մեր պետությունը) սրանից-նրանից տոկոս ա վերցնում ու հաջորդ տարի էլի տոկոս ա վերցնում, որ անցած տարվա տոկոսի փողը մուծի: Ամերիկայից 2 հոգի ա էսքան ժամանակ արտագաղթել՝ Սնոուդենը ու 33 թվին Մեծ Դեպրեսիան: Սնոուդենը գնաց Ռուսաստան, դեպրեսիան էլ 33 թվին եկավ Հայաստան, ու սենց կայֆերով մենք հասնում ենք 2015 թվական: ժողովուրդ ջան, 2015-ը եկեք դեպրեսիայով (հետ լարենք Ամերիկա) ու տոկոսներով չսկսենք, մեռնեմ ձեր էն՝ պարտքով վերցրած բլինչիկի ֆառշի ջանին: Ճոխ սեղանն ամենակայֆ բանը չի կյանքում: Որ, ասենք, անանաս դնեք սեղանին ու վրեն սիգնալիզացիա (Հակահերձման ձայնաազդանշանային համակարգ) քաշեք, որ մինչև հին նոր տարի չկտրեք, դրա կայֆը ո՞րն ա, որ հլը հարևանն էլ իջնի քուչում գլուխ գովա, թե էնքան դուխով տղա ա, որ Ձեր Նոր տարվա անանասը ինքն ա կտրել: 
Կայֆը հունվարի 1-ի առավոտը զարթնելն ա ու պարտք չունենալը, թե չէ կոկորդիլոսի կապչյոնկեն ու ջայլամի խաշլամեն էսօր կան, վաղը իրանց պատճառով դուք չկաք, կամ մոստից կքցվեք, կամ էլ հարկադիրի բաժին կդառնաք: Էսօր էսքանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել