1  Միջակությանը հարմարվելու որոշումը։  Միշտ չէ, որ պետք է նորոգել կոտրված իրերը։ Երբեմն պետք է ամեն ինչ նորից սկսել ու ինչ-որ ավելի հրաշալի մի բան ստեղծել։ Երբեմն դու պետք է փոքր ինչ հեռու կանգնես՝ ամեն ինչ ավելի հստակ տեսնելու համար։ Երբեմն զարգանալ նշանակում է հին սովորություններից, հարաբերություններից ու իրավիճակներից հեռու աճել ու ինչ-որ նոր բան գտնել, որը քեզ կստիպի առաջ շարժվել, քեզ այնքան կոգեշնչի և կոգևորի, որ դու չես համբերի, թե երբ ես վեր կենալու անկողնուցդ։ Կյանքի իմաստը հենց դրանում է կայանում։ Մի՛ փորձիր հարմարվել այն ամենին, ինչը զգում ես, որ քոնը չէ։


 2  Սեփական բացասական մտածողությունը։ Քո միտքը սուրբ վայր է։ Դու կարող ես փակել պատուհանները ու թույլ տալ, որ այն մթնի կամ կարող ես բացել ու թույլ տալ, որ լույսը ներս թափանցի. դա քո ընտրությունն է։ Արևը միշտ էլ շողում է կյանքիդ որոշակի հատվածում։
Ինչի՞ մասին ես սովորաբար մտածում։ Որքա՞ն հեռուն ես գնացել, որքա՞ն հեռուն դեռ պետք է գնաս։ Որո՞նք են քո ուժեղ ու թույլ կողմերը։ Ո՞րն է այն լավագույնը, որ կարող էր պատահել կամ վատագույնը, որ կարող էր լինել։ Ուշադիր եղիր, թե ինչ և ինչպես ես խոսում ինքդ քեզ հետ։ Որովհետև միգուցե միակ բանը, որ պետք է փոխվի երջանկություն, սեր ու հաջողություն ապրելու համար, քո մտածողությունն է։

 3  Մյուսների բացասականությունը: Եթե ինքդ քեզ չես գնահատում, դրանով կործանում ես ինքդ քեզ։ Դու չես կարող կառավարել այն, թե ինչ են անում կամ ասում մյուսները, սակայն դու ես որոշում՝ թույլ կտաս, որ նրանք այդ ամենն ասեն կամ անեն քեզ, թե ոչ։ Միայն դու կարող ես հետ պահել նրանց թունավոր բառերն ու արարքները քո սիրտ ու միտք ներխուժելուց։ Հիշիր, եթե դու չհարգես քո ներքին սուրբ տարածքը, ուրիշ ոչ ոք դա չի անի։

 4  Անառողջ հարաբերություններ։ Իմաստությամբ ընտրիր հարաբերություններդ։ Միայնակ լինելը երբեք այնքան միայնության զգացում չի առաջացնում, որքան սխալ հարաբերությունները։ Եղիր այն մարդկանց հետ, ովքեր արժանի են դրան։ Դու շատ ընկերների կարիք չունես՝ երջանիկ լինելու համար, այլ միայն իրական ընկերների, ովքեր կգնահատեն քեզ։ Հաճախ, հեռանալը թուլության հետ ոչ մի կապ չունի, այլ հակառակը, այն ուժի մասին է վկայում։ Մենք հեռանում ենք, որովհետև ցանկանում ենք ոչ թե որ մյուսները հասկանան մեր արժեքը, այլ որովհետև մենք ենք վերջապես հասկանում մեր սեփական արժեքը։

 5  Անազնվություն։ Ներքին խաղաղությունը թույլ է տալիս քեզ գիշերը հանգիստ քնել, երբ գիտես, որ ոչ ոքի չես օգտագործել կամ վնասել հասնելու այնտեղ, որտեղ կաս կյանքում։ Ազնիվ կյանքով ապրելը խաղաղություն է տալիս մտքին, իսկ մտքի խաղաղությունն անգին է։  Անազնիվ մի եղեք ու գործ մի ունեցեք այդպիսի մարդկանց հետ։

 6  Աշխատելն այնպիսի միջավայրում կամ աշխատավայրում, որն ատում ես։ Եթե դու քեզ լավ չես զգում այն միջավայրում, որում հայտնվել ես, մի հաշտվիր ու հարմարվիր դրա հետ։ Շարունակիր փնտրել։ Ի վերջո, դու կգտնես այն աշխատանքը, որ սիրում ես։ Երբ տեսնես, որ ամբողջ ներուժդ ներդնում ես աշխատանքի մեջ ու վայելում յուրաքանչյուր րոպեդ, կանգ չառնես։

 7  Անկազմակերպ ու անպատրաստ լինել։ 30 րոպե շուտ արթնացիր, այնպես որ ստիպված չլինես խելագարի նման այս ու այն կողմ վազել։ Այս 30 րոպեն կօգնեն քեզ ազատվել ամեն տեսակ գլխացավանքից։ Կարգի բեր քեզ շրջապատող թափթփվածությունն ու ազատվիր բոլոր այն իրերից, որ չես օգտագործում։

 8  Անտարբերություն։ Գիտելիքները ձեռքբերումը զարգացման նշան չէ, զարգացումը տեղի է ունենում, երբ այն, ինչ գիտես, փոխում է կյանքդ։ Դու չես կարող փոխել որևէ բան կամ որևէ առաջխաղացում ունենալ՝ նստելով ու դրա մասին մտածելով։ Եթե դու շարունակես անել այն, ինչ անում ես, դու կշարունակես ստանալ այն, ինչ ստանում ես։ Սկսելու լավագույն ժամանակը հենց հիմա է։

 9  Անավարտ գործերը հետաձգելը։ Չկա ավելի սթրեսային մի բան, քան անավարտ գործերն անընդհատ հետաձգելը։ Դադարիր հետաձգել։ Սկսիր քայլ ձեռնարկել։ Ինչ-որ բան հետաձգելը ամեն ինչ ավելի է բարդացնում ու ավելի շատ վախ ներշնչում քո մեջ։

 10  Անցյալի սխալների ու ափսոսանքների մասին մտածելը։ Եթե այնպիսի զգացում ունես, ասես կյանքիդ նավը խորտակվում է, ուրեմն հրաշալի ժամանակ է դուրս նետել այն ամբողջ բեռը, որը ծանրացնում է նավի քաշը։ Հաջորդ անգամ, երբ դու կորոշես կյանքդ մաքրել, սկսիր այն ամենից, ինչ անօգուտ է ու անիմաստ, ինչպես օրինակ անցյալի զղջումները, ամոթն ու բարկությունը։ Ետևում թող դրանք։ Դու չես կարող սկսել կյանքիդ հաջորդ գլուխը, եթե շարունակ կարդաս նախորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել