Tert.am-ը գրում է․
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում գործող «Արմռոս» ասոցիացիայի հայ փաստաբաններին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Ասոցիացիան մասնագիտացված է ռուս-հայկական առևտրատնտեսական, մշակութային և գիտական կապերի իրավական ապահովման ոլորտներում: Այն միավորում է հայ իրավաբաններին, ովքեր աշխատում են փաստաբանության ոլորտում, ՌԴ պետական ապարատում, գիտա-կրթական բնագավառում, իրավապահ մարմիններում:
Նախարարը ներկաների խնդրանքով անդրադարձել է երկօրյա աշխատանքային այցի նպատակներին, ներկայացրել արդյունքները՝ առանձնացնելով Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Նա անդրադարձել է նաև Հայաստանի դատաիրավական ոլորտում ընթացող բարեփոխումներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



