Tert.am-ը գրում է․
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե չի կարծում, որ նույն կուսակցության նախագահ Ր. Հովհաննիսյանի վերջինհայտարարությունից հետո ինչ-որ նոր, արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
Նա չցանկացավ մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին ասուլիսի հայտարարությունները, որոնցով, փաստորեն, հակասութուններ են արձանագրվում խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ասածների հետ, որ եռյակում կա միասնական օրակարգ:
«Որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, որովհետև պարոն Հովհաննիսյանը հայտարարել է նաև, որ ինքը 5-10 օրվա ընթացքում աուլիս կհրավիրի և կպատասխանի բոլոր հարցերին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում քաղաքական հավաք է անելու, այն դեպքում, որ դեկտեմբերի 10-ին եռյակը միասնական հանրահավաք է անելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



