Esem.am-ը գրում է․

Ամռանը Շրի Լանկայում նշանված «Ռեինկարնացիա» բենդի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ու պարուհի Գայանե Հովհաննիսյանը հարսանիքի են պատրաստվում:) Նախապատրաստական աժիոտաժի մեջ գտնվող հարսնացուն ժամանակ գտավ  ու ESem.am-ին որոշ մանրամասներ պատմեց:

Զույգը կպսակադրվի նոյեմբերի 30-ին` Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:  Պարուհու խոսքով` իրենք մեծ ու ճոխ խնջույքների սիրահար չեն, և հարսանիքը համեստ և հանգիստ է լինելու:) Գայանեի փոխանցմամբ` հարսանեկան խնջույքին հրավիրված են միայն ամենամտերիմ հարազատներն ու ընկերները, որոնց թվում մի շարք հայտնիներ կան:

«Նշանդրեքից անմիջապես հետո սկսել ենք զբաղվել հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով: Ամեն բան երկուսով ենք անում` քննարկելով և համաձայնության գալով: Մեր ընկերներն էլ շատ են օգնում մեզ այս գործում»,- ESem.am-ին ասաց հարսնացուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել