Tert.am-ը գրում է․
Մարդը, որ իր ամբողջ կյանքը նվիրեց ֆուտբոլին, նվիրեց ու դարձավ այդ խաղի հոյակապ ներկայացուցիչներից մեկը: Նա հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով երբևէ հրավիրվել էր ԽՍՀՄ հավաքական, երբ այդ հավաքականում փայլում էին այնպիսի մեծությունների, ինչպիսիք են Լեվ Յաշինը, Միխայել Մեսխին, Իգոր Նետոն: Համբարձումյանը այն ֆուտբոլիստներից էր, ովքեր ստիպում էին վեր թռչել նստարաններից, այն կյանքը որով ապրում էր Գրիգոր-Գիլո Համբարձումյանը շնչում էր ֆուտբոլով.

«Գրիշա Համբարձումյանը, բնածին տաղանդի տեր էր, աստվածատուր տաղանդ ուներ, թե՛ խաղի ժամանակ, թե՛ կյանքում: Մենք երբ երիտասարդ էինք նրանից միշտ օրինակ էինք վերցնում, ֆուտբոլային մեր իդեալն էր: Իսկ ինչ վերաբերվում է խաղադաշտում նրա ցուցադրած խաղին, ապա ասեմ, որ եթե երաժտության մեջ ամենահեղինակավորը դասականն է, ապա նրա ֆուտբոլը նման էր դրան, իր ամեն ինչով, պահվածքով, մաքուր ֆուտբոլ էր խաղում, ի շնորհիվ իր ունակությունների, իր տաղանդի: Այն ժամանակ խաղում էին այնպիսի անուններ, ինչպիսիք են Միխայի Մեսխի, Լև Յաշին, Իգոր Նետտո, Վալենտին Իվանով: Այդ ժամանակ շատ դժվար էր հավաքականում տեղ գտնելը հատկապես այլ ազգի ֆուտբոլիստների համար, պատկերացրեք, թե նա ինչ տաղանդ ուներ, որ մարզիչները նրան նկատեցին ու վերցրին հավաքական, այդ ժամանակ ընդգրկեցին նրան սովետական միության 33 լավագույների ցանկում : Նրա՝ սովետական միության հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը չմասնակցելու պատճառներից մեկը ազգային խտրականության առկայությունն էր, որը կար այն ժամանակ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ նրան ու Վյաչեսլավ Համբարձումյանին չընդգրկեցին ազգային թիմ, այդ մունդիալին ձախողվեց սովետական միության թիմը: Մեկ բանի պատճառով, այն ժամանակ նույն դիրքում խաղացող երկու ֆուտբոլիստ էին հայտավորում, այսինքն կենտրոնական երկու հարձակվող, կենտրոնական երկու պաշտպան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



