Armlur.am-ը գրում է․
Հայաստանյան համերգասրահներում 400-500 հոգի հավաքելը մեր ռոք երաժիշտների համար արդեն իսկ հաղթանակ է: Ռոք երաժշտության զարգացման ինչպիսի՞ միտում կա Հայաստանում, ինչպե՞ս են մեր երկրում ապրում ռոքերները, եւ որո՞նք են նրանց առջեւ ծառացած հիմնական խնդիրները:
«The Beautified Project» խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց այն հանգամանքը, որ ռոքերը, ով պարբերաբար հանդես է գալիս համերգներով, հնարավորություն չունի երգել, օրինակ, ֆանոգրամայի ներքո. «Ռոքերը չի կարողանում դուրս գալ «ընդհատակից»՝ փաբերից ու ակումբներից, քանի որ տեխնիկան այնտեղ տրամադրվում է անվճար, այդքանից հետո նա կարող է ստանալ 20 հազար դրամ, դրանով մի բաժակ գարեջուր խմել ու գնալ տուն»,-ներկայացրեց երաժիշտը:
Անդրեի խոսքով՝ թե՛ ինքը, թե՛ խմբի մյուս անդամներն ունեն այլ մասնագիտություն, եկամտի կողմնակի աղբյուրներ, ուստի կարողանում են ապրել: Նրա կարծիքով՝ ռոք երաժշտության նկատմամբ ուշադրությունը պետական մակարդակով առկա էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք զուտ այն պատճառով, որ նա ռոքի սիրահար էր. «Թեեւ ես ուրախ եմ, որ վերեւներից չեն խառնվում, քանի որ չեմ ուզի, որ ոլորտը քաղաքականացվի»,-նկատեց Անդրեն: Իսկ, ահա, ռոք երգիչ Գոռ Սուջյանը, թեեւ պետական մակարդակով ուշադրությունից չի դժգոհում, այն կարծիքին է, որ Հայաստանում ոչ միայն ռոքերը, այլեւ, առհասարակ, երաժիշտը լավ չի վարձատրվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



