1in.am–ը գրում է.

15565634-ամյա Քիմ Քարդաշյանը անցած տարի ունեցել է իր առաջնեկին՝ Նորդին: Վերջերս ավստրալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ երազում է երկրորդ երեխան ունենալու մասին: Սակայն ըստ Radar Online-ի՝ այս անգամ աստղը պլանավորում է դիմել փոխնակ մոր օգնությանը: Այս մասին պորտալը հաղորդում է՝ մեջբերելով Քիմի ընկերներին:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի կինը բավականին երկար պայքարել է ավելորդ քաշի դեմ, որը հավաքել էր հղիության ընթացքում: Նա նույնսիկ Twitter-ում բողոքել էր, որ իրեն չի հաջողվում ազատվել վերջին մի քանի ավելորդ կիլոգրամներից: Վերադառնալով նախկին քաշին՝ Քիմը լուսանկարվել է բաց ֆոտոշարքում:

Radar Online-ին տված հարցազրույցում պորտալի աղբյուրը հայտարարել է. «Դժվար թե մոտ ժամանակներս Քարդաշյանը երեխա ունենա: Նա շատ ջանքեր է ծախսել, որպեսզի առաջին հղիությունից հետո վերադառնա նախկին տեսքին: Քիմը ոչ միայն ավելորդ քաշ է հավաքել, այլև դժվարությամբ է տարել իր վիճակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել