1in.am–ը գրում է.

97791Գերմանիայում ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին ԱՄՆ հատուկ ծառայությունների գործողությունները բացահայտելու համար Շտուտգարտի Խաղաղության մրցանակ են շնորհել: Այս մասին գերմանական ԶԼՄ-ներին մեջբերելով՝ հաղորդում է Gazeta.ru-ն:

«Եթե մենք ցանկանում ենք ազատ հասարակության մեջ ապրել, ապա պետք է պաշտպանենք մեր իրավունքները»,- հայտարարել է Սնոուդենը մրցանակաբաշխության ժամանակ:

Քանի որ Սնոուդենը հնարավորություն չունի մասնակցելու մրցանակաբաշխության բուն արարողությանը, նա իր ելույթն ընթերցել է տեսակապով, ուղիղ եթերում:

Մրցանակակիրը հինգ հազար եվրո կստանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել