Life.panorama.am–ը գրում է.

Ինչպե՞ս երեխային զերծ պահել վարակվելուց, եթե տան անդամներից մեկի մոտ առկա է սուր շնչառական հիվանդություն: «Ամենակարևորը պետք է թույլ չտալ, որ հիվանդը շփվի երեխայի հետ: Եթե հնարավոր չէ բալիկի հետ շփումից խուսափել, ապա խորհուրդ է տրվում դիմակների կրումը: Այն պետք է կրել այնպես, որ քիթ-բերանային համակարգն ամբողջությամբ փակ լինի»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով՝ անհատական հիգիենային պետք է խիստ հետևել, այն է`ունենալ առանձին սրբիչ, առանձին սպասք, պարբերաբար ձեռքերը լվանալ:
«Հազալիս, փռշտալիս մենք ձեռքով փակում ենք մեր բերանը, իսկ հիվանդությունը տարածվում է օդակաթիլային: Այն, ինչ մնում է մեր ձեռքի ափին, շփման միջոցով կարող է աղբյուր հանդիսանալ այլ անձանց վարակելու առումով: Քանի որ փոքրիկները խոցելի են և նրանց իմունային համակարգը դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ, դա է պատճառը, որ երեխաներն ավելի շատ են հիվանդանում, բարդությունների առաջացման հավանականությունը բարձրանում է»,-ավելացրեց մասնագետը:
Ձմռան շրջանում վարակի տարածմանը նպաստում են փակ տարածքները: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում հաճախակի օդափոխել սենյակները: «Մաքուր օդը որքան ներթափանցում է սենյակ, այնքան ախտոտված օդի դեմ կոնցետրացիան քչանում է: Արդյունքում ունենում ենք ավելի մաքուր օդ և ավելի քիչ հիվանդներ»,-նշեց Լիանա Թորոսյանը:
Եթե տանը կան հիվանդներ, ապա խորհուրդ է տրվում մակերեսները խոնավ շորով մաքրել, մասնավորապես, բռնակները, սեղանների, դարակաշարերի արտաքին հատվածը, այն ամենի, ինչ հետ հիվանդն հաճախ է շփվել: Դա կարելի է անել ցանկացած ախտահանող միջոցներով:
Մյուս կարևոր պայմանն այնն է, որ հիվադներն ինքաբուժությամբ չզբաղվեն: «Այդ վիրուսների պարագայում շատերը գնում են դեղատուն և հակաբիոտիկներ են ձեռքբերում, ընդ որում` դրանք բացարձակ չեն ազդում վիրուսների վրա: Կոպիտ օրինակ ներկայացնեմ, մենք չենք կարող խնձորի դեմ տանձով պայքարել»,-ասաց մասնագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



