1in.am–ը գրում է.

illu_article_content

Ելակը գեղեցիկ կյանքի, գրավչության խորհրդանիշերից մեկն է: Այս հատապտղի դրական հատկությունները լավ են ազդում ամբողջ օրգանիզմի վրա: Ելակը շատ շաքար, կարոտին, մանգան, վիտամին С, В խմբի վիտամիններ և այլ օգտակար նյութեր է պարունակում, գրում է ladyhealth.com.ua-ը:

Այս հատապտղի մեջ ցինկի բարձր պարունակությունը դրական է ազդում լիբիդոյի վրա: Ելակի հակամանրէային հատկություններն օգնում են ոչ միայն պայքարել հիվանդությունների դեմ, այլև վերացնում են բերանի տհաճ հոտը:

Ամերիկացի աստղերի շրջանում չափազանց տարածված է ելակի դիետան: Դրա էությունն այն է, որ ամեն ամիս երեք օր անդընդմեջ սնվեն միայն ելակով: Այդ դիետայի շնորհիվ կարելի է հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ ելակը ալերգիա առաջացնող հատապտուղ է:

Ելակը օգնում է բարելավել մաշկի վիճակը: Ելակից պատրաստված լոսյոնը օգնում է պայքարել պիգմենտային նշանների և պեպենների դեմ, սպիտակեցնում է մաշկը:

Ելակից պատրաստված դիմակները հարմար են ճարպոտ մաշկին: Դրանք բացում են ծակոտիները, մաքրում մաշկը և հակասեպտիկ ազդեցություն թողնում: Այդ նպատակով հարկավոր է ելակը տրորել, վրան ձվի սպիտակուց ավելացնել: Մաշկին քսելուց 15-20 րոպե անց լվանալ սառը ջրով:

Չոր մաշկի համար դիմակ պատրաստելիս հարկավոր է ելակին թթվասեր, ձվի դեղնուց և ալյուր ավելացնել:

Եթե մաշկը ոչ միայն չոր է, այլև թեփոտվում է, կարելի է ելակին մեղր ու թթվասեր ավելացնել, դիմակից հետո դեմքը պետք է լվանալ գոլ ջրով:

Նորմալ մաշկի համար ելակին ավելացնում են կաթնաշոռ և զեյթունի յուղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել