Tert.am–ը գրում է.
REUTERS գործակալությունը ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է անցած մի քանի օրերին աշխարհում տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները:
Հազարավոր բուդդայական վարդապետներ մասնակցում են զանգվածային արարողությանը Բանգկոկի առևտրային թաղամասում նոյեմբերի 23-ին: Միջոցառմանը այցելել է 10 000 բուդդայական վանական:
«Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին իր թիմակիցնեի հետ տոնում է Իսպանիայի Լա լիգայում «Սևիլյայի» դարպասին խփած իր երկրորդ գոլը Նոու Կամպ մարզադաշտում նոյեմբերի 22-ին: Մեսսին այդ գոլով նոր ռեկորդ է սահմանել` դառնալով Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկու:
Ամերիկացին թռիչք է կատարում իր տան դիմաց տանիքի ձյունը մաքրելուց հետո, Նյու Յորք, նոյեմբերի 22:
Գերմանացի ոստիկանը կռվում է ցուցարարի հետ Եվրոպայի կենտրոնական բանկի նոր շենքի առաջ Ֆրանկֆուրտում, նոյեմբերի 22:
Կինը ձեռքում մոմ է պահել Կիևում զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ նոյեմբերի 22-ին:



