Հայկական ուղղաթիռի խոցման շուրջ վերջին զարգացումը ևս մեկ անգամ ապացուցեց այն պարզ ճշմարտությունը, որ բանական, մարդկային պահվածքը միշտ ավելի շահավետ է: Ադրբեջանի զինուժի համար ուղղաթիռի հայ օդաչուների աճյուններն այլևս որևէ վտանգ չէին ներկայացնում, հետևաբար բանական, մարդկային պահվածքը ենթադրում էր արտոնել հայկական կողմին վերցնել զոհվածների մարմինները, բայց Ադրբեջանի իշխանությունները գնացին այլ ճանապարհով: Ու ի՞նչ «շահեցին»՝ շուրջ յոթ զինվորների կորուստ և բացթողում, որն ի ցույց դրեց այդ բանակի խայտառակ վիճակը՝ ստորացնելով վերջինիս: Ուշագրավ է նաև այդ բարդ գործողությունն անկորուստ ավարտելու փաստը: Նման գործողությունը բարձր պրոֆեսիոնալիզմից բացի պահանջում է նաև, որ ինչ-որ առումով «հաջողության աստղը» ուղեկից լինի: Իսկ «հ-աջողությունը աստղը» փայլատակում է հ-աջ, այսինքն՝ ճիշտ ուղղությամբ գնացողներին: Այդպիսինն էին իրենց կյանքը վտանգելով ընկերների աճյուններն անարգումից փրկելու մեկնող հայ հատուկ ջոկատայինները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10205181702364612?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել