Pressident.am-ը գրում է․

Վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներով հրապարակում են ամենասեքսուալ հայ աղջիկների, ամենասեքսուալ հայ մոդելների, սոցցանցային  ամենասեքսուալ հայ օգտատիրուհիներին և այլ սեքսուալների: Չգիտեմ այդ ցուցակները կազմողները սեքսուալ ասելով ինչ են հասկանում, սակայն այդ ցանկից շատ քչերին կարելի է այդպիսին համարել:

Ինձ համար գրավչությունը միայն արտաքին գեղեցկությունն ու փայլը չէ, միայն խնամվածությունն ու հարդարվածությունը չէ, միայն բաց հանդերձներն ու անկաշկանդ կեցվածքը չէ, այև, որ ամենակարևորն է կիրթ ու դաստիարակված լինելը, կարդացած ու բանիմաց կին լինելը: Արտաքինն ու ներքինը պետք է փոխլրացնեն միմյանց և ներդաշնակ լինեն:

Ի դեպ, մեկ շա~տ կարևոր դիտարկում՝ ամենևին պարտադիր չէ, որ համակարծիք լինեք իմ ներկայացրած աղջիկների թեկնածության հետ, բայց դա ամենևին չի նշանակում, որ մեկնաբանություններով պետք է նախշեք այդ մարդկանց: Այն, որ իրենք գեղեցիկ, գրավիչ կամ ցանկալի են որակվել, իրենց մեղքը չէ: Այդքան խիստ մի՛ դատեք նրանց՝ գրելով, որ նրանց միայն դիմահարդարումը, ֆոտոշոփն ու պլաստիկ վիրահատություններն են այդպիսին դարձրել: Պարզապես աչքի անցկացրեք և ուրախացեք, որ մենք գեղեցիկ, գրավիչ և խնամված հայուհիներ ունենք: 

Եվ այսպես, իմ սկսած շարքում հաջորդիվ ներկայացնում եմ ժամանակին իր վրա մեծ ուշադրություն հրավիրած և մի շարք հեռուստանախագծերում, այդ թվում՝ հեռուստասերիալներում հայտնված Սեդա Սարգսյանին: Ու թեև Սեդան այժմ իրեն դրսևորում է միայն ընտանիքում, զբաղվում է իր բալիկի խնամքով, բայց դատելով նրա սոցցանցային լուսանկարներից՝ նա չի դադարել հետևել իրեն ու ներկայանալ իր ողջ գրավչությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել