Shamshyan.com-ը գրում է․

Հատուկ գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման ընթացքում մեր կողմից վիրավորներ եւ զոհեր չունենք: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանըև հավելեց, որ հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի 2 ասկյար: Մովսես Հակոբյանից նաեւ տեղեկացանք, որ Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները այսօր հանձնվել են հարազատներին: Մինչ այդ ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնել էին, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ Զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել