Ջո Բայդենը Թուրքիայում քննարկում է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ուղիներըPanorama.am-ը գրում է․

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկելու են Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Անկնալվում է, որ բանակցությունները կենտրոնանալու են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայում Թուրքիայի դերակատարման վրա: Բացի այդ, քննարկվելու է ջիհադիստների մուտքը Թուրքիայի տարածքով կանխելու ուղիները և 1.6 մլն փախստականներին օգնություն տրամադրելու հարցը: 

Նախօրեին Բայդենը հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու հետ: Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել շարունակել Սիրիայի չափավոր ընդդիմությանը համատեղ օգնություն ցուցաբերելու ջանքերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել